ՀՀ նախկին արտգործնախարար, 2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը դիմում է ներկայացրել ՀՀՇ կուսակցությունից դուրս գալու մասին:
ՀՀՇ քարտուղար Վահագն Հայոցյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Արզումանյանի դիմումը ընդունվել է ի գիտություն:
«Սա նշանակում է, որ այսուհետ Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ կուսակցության անդամ չէ», – ասել է Հայոցյանը:
«Հրապարակի» տեղեկություններով, Արզումանյանը մտադիր է դառնալ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ: Հիշեցնենք, որ այդ կուսակցության նախագահն է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: