«Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մեջ մտնող ТНТ հեռուստաալիքը սեպտեմբերին կհայտարարի Comedy Club Production ընկերության հիմնական փաթեթի գնման մասին: Տեղեկությունների համաձայն, այն կարող է վաճառվել ռուսաստանյան շուկայի համար աննախադեպ գնով`450 մլն դոլարով: Այս մասին գրում է «Կոմերսանտը»`հղում կատարելով իր աղբյուրներին:
Պարբերականի հետ զրույցում «Գազպրոմ-մեդիայի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Սենկևիչը հաստատել է, որ ТНТ-ն իսկապես հետաքրքված է տվյալ ակտիվի ձեռքբերման մեջ:
2007 թվականին հիմնադրված Comedy Club Production-ը համարվում է ТНТ-ի հաղորդումների հիմնական մատակարարը: Ընկերությունը ТНТ-ի համար ստեղծում է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Наша Russia», «Убойная сила», «Дом-2», ինչպես նաև «Ունիվեր» և «Ինտերններ» սերիալները:
Հեռուստահաղորդումների ստեղծումից բացի, Comedy Club Production-ը նաև ղեկավարում է Comedy TV արբանյակային հեռուստաալիքը և զբաղվում է ֆիլմերի նկարահանմամբ: Բացի դա ընկերությունը ակումբային ելույթներ, փառատոններ է կազմակերպում, գրքեր է հրապարակում և DVD-ներ թողարկում:
Սինգապուրում գրանցված Comedy Club Production ընկերության գլխամասի հիմնական տնօրեններն են գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն ու գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանը: