Այսօր` առավոտյան ժամը 4-ի սահմաններում, Մոսկվայի Բեսկուդնիկովսկի բուլվարում անհայտ անձինք հարձակում են գործել երիտասարդ զույգի վրա: 30-ամյա Կարեն Հարությունյանն ու 23-ամյա Յուլիա Պերերվան քայլում էին փողոցով, երբ հանցագործները սկսել են կրակել նրանց ուղղությամբ, հայտնում է Life News-ը:
Միջադեպի հետևանքով երեք փամփուշտներ հայտնվել են Հարությունյանի գլխում, վնասվել է նաև նրա ձեռքն ու կրծքավանդակը: Այժմ Կարենը գտնվում է Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտում: Աղջիկը վնասվածքներ է ստացել գլխի, որովայնի և կոնքի հատվածներում:
Դեպքի մանրամասները ճշտվում են: