Home / Հայաստան / Մոսկվայի քարտեզը շուտով կփոխվի

Մոսկվայի քարտեզը շուտով կփոխվի

Համաձայն նախնական հաշվարկների` Մոսկվային միացվող տարածքների մակերեսը 144 հազարից կհասնի 160 հազար հեկտարի: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: «Մենք կփորձենք մոտ ժամանակներս հրատարակել նոր քարտեզը»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետը:

«Ներկայումս համաձայնեցրել ենք գրեթե ճշգրիտ սահմանները: Որոշ նրբություններ են մնացել», – ընդգծել է Սոբյանինը:

Նրա խոսքով` Մոսկվային կմիանան 15 խոշոր քաղաքային միավորներ, իսկ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով մանր տարածքները` 22: