Իրավապահ մարմինները ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում և Սան Լյուիս Օբիսպո շրջանում CVS դեղատների ցանցերում իրականացված կողոպուտների բացահայտմանն ուղղված գործողությունների շրջանակում հինգշաբթի ձերբակալել են երկու մարդու:
Նրանցից մեկը 33-ամյա Առմոնդ Աբրամյանն է, ով բնակվում է Գլենդեյլում: Նա սկզբում կարողացել է փախուստի դիմել, սակայն ավելի ուշ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:
Կասկածյալները մեղադրվում են նախկինում Վենտուրա և Բուելթոն շրջաններում կողոպուտների իրականացման մեջ, հայտնում է Los Angeles Times-ը: