Վրաստանում ուղևորատար տրանսպորտի միջոցների նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն:
Համաձայն նոր որոշման` Վրաստանում տեղաշարժվելու իրավունք կունենան այն ավտոբուսները, որոնց տարիքը չի գերազանցի 20 տարին: Ապագայում ներմուծվող
ճանապարհատրանսպորտային միջոցների համար նախատեսվում է 15 տարվա տարիքային ցենզ սահմանել:
Նման որոշման նպատակը ուղևորների իրավունքների պաշտպանությունն ու երթևեկության մաքսիմալ անվտանգության ապահովումն է:
Այս օրենքը կսահմանափակի Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից ժամանող տրանսպորտի միջոցների քանակը:
Նոր օրենսդրական փոփոխությունը խորհրդարանի քննարկմանը կդրվի աշնանը, հայտնում է «Բիզնես Գրուզիա»-ն:
Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին շրջանում երկրում հաճախակիացել են ՃՏՊ-ները: Վերջին նման պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երբ Գուդաուրիի ճանապարհին 15 մետրանոց անդունդն էր ընկել Հայաստան ուղևորվող ավտոբուսը: