Կիրակի երեկոյան Մոսկվայի Հյուսիսային Բուտովո շրջանում անհայտ անձը դանակահարել է երկու հայերի, որոնք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը, ըստ որի Բուտովոյի մետրոյի կայարաններից մեկի հարակից տարածքից շտապօգնության կանչ է եղել դանակի բազմաթիվ հարվածներ ստացած երկու անձանց համար:
«Պարզվել է, որ տուժածները հարազատ եղբայրներ են` ծնունդով Հայաստանից, 1985 և 1992 թվականների ծնվածներ»,- գործակալությանը հայտնել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:
Այժմ պպարզվում են հարձակման մանրամասները, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը: