Մանկական «Նոր ալիք-2011» մրցույթի փորձերից մեկի ժամանակ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի ընկերուհին` ուկրաինացի երգչուհի Կամալիան, սենսացիոն հայտարարություն է արել: Նա հրապարակավ ասել է, որ Կիրկորովը խնդրել է իրեն օգնել երեխա ունենալու հարցում, գրում է glamurchik.tochka.net-ը:
Գաղտնիք չէ, որ Կիրկորովը վստահում է ամուսնացած Կամալիային, որի ամուսինը`ազդեցիկ գործարար, անգամ դեմ չէ, որպեսզի Կամալիան Կիրկորովի համար երեխա լույս աշխարհ բերի: Իհարկե, Կամալիայի խոսքով, ինքը կարող է միայն իր ձվաբջիջը տալ Կիրկորովին, քանի որ հղիանալ նրա մոտ դժվար թե ստացվի: