Home / Հայաստան / Հայաստանցիները կես կիլոգրամ ոսկի են անցկացրել Վրաստանի սահմանով

Հայաստանցիները կես կիլոգրամ ոսկի են անցկացրել Վրաստանի սահմանով

Մաքսանենգ ճանապարհով մեծ ծավալների ոսկյա զարդեր Վրաստան փոխադրելու մեջ մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Կարեն Մելիքյանը, Արայիկ Պարոնյանը և Գարեգին Հովհաննիսյանը:

Ինչպես «Кавказ-Пресс»-ին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությունից, տվյալ անձինք Վրաստանի տարածք են տեղափոխել 500 գրամ ոսկյա իրեր և առանց մաքսային տուրքի վճարման կարողացել են հասցնել այն մինչև Մարնեուլի շրջան: Հետաքննչական ծառայության աշխատակիցների կողմից առգրավված մաքսանենգ ապրանքները 31000 լարի (մոտ 7 մլն դրամ) են գնահատվել:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Մեղքի ապացուցման դեպքում Հայաստանի քաղաքացիներին 8-11 տարվա ազատազրկում է սպառնում: