Home / Հայաստան / Հայերի, ադրբեջանցիների և չեչենների վեճը ռուսաստանյան քաղաքում ազգամիջյան բախում չէր. իրավապահներ

Հայերի, ադրբեջանցիների և չեչենների վեճը ռուսաստանյան քաղաքում ազգամիջյան բախում չէր. իրավապահներ

Օգոստոսի 21-ի գիշերը ՌԴ Ներքին գործերի նախարարության Կիրով քաղաքի վարչության պահակային բաժին հաղորդագրություն է ստացվել Ուլյանովսկ փողոցի բնակիչների կողմից, որոնք հայտնել են, թե իրենց տան մոտ մի խումբ երիտասարդներ վիճում են, և միմյանց ուղղությամբ քարեր նետում:

Միջադեպի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է կանխել բախումը:

Պարզվել է, որ վեճը ծագել է երիտասարդների երկու խմբերի միջև: Ոստիկանական բաժին բերման ենթարկելուց հետո, պարզվել է, որ երիտասարդների մեջ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ`հայեր, ադրբեջանցիների, չեչեններ և ռուսներ: Տուժածներ չկան:

Որպես միջադեպի դրդապատճառ նշվում է հանկարծակի ծագած վեճը: Հաղորդվում է նաև, որ վեճը ազգամիջյան խնդիրների արդյունք չի եղել: Իրավապահ մարմինները ստուգումներ են իրականացնում: