Ռոստովի շրջանի Նովոչերկասկ քաղաքի ղեկավարի տեղակալի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. նրան կասկածում են ազգամիջյան ատելություն սերմանելու մեջ:
Ընթացիկ տարվա փետրվարի կեսերին շրջանային դատախազությունը հաղորդել էր, որ կազակների հետ հանդիպման ընթացքում Նովոչերկասկի քաղաքապետի տեղակալը հայտարարել է, որ քաղաքի և Ռոստովի տարածքում գոյություն ունեցող ազգային փոքրամասնությունները խոչընդոտում են քաղաքի նորմալ աշխատանքին ու կյանքին: Միաժամանակ, պաշտոնյան հատուկ շեշտադրում է արել հայկական սփյուռքի վրա: Ստուգումների արդյունքները ներկայացվել են հետաքննությանը` քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, հայտնում է «РИА Новости»-ն:
Անցած շաբաթ հակաահաբեկչական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հարցի շուրջ խոսել է նաև շրջանի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը` կոչ անելով ընթացք տալ այս գործին:
«Վարչակազմում աշխատող անձինք իրավունք չունեն նման քայլ կատարել»,- ասել է նա` հավելելով, որ այդ մարդը շարունակում է աշխատել: