Օգոստոսի 22-ի առավոտյան Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի հակառակորդների և նրան սատարող ուժերի միջև բախումները տեղափոխվել են ջամահիրիայի առաջնորդի` Տրիպոլիում գտնվող նստավայրի մոտ: Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, կրակոցներ են լսվում Բաբ ալ-Ազիզիա թաղամասում, որտեղ տեղակայված է հրամանատարի պալատը:
«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ` Քադաֆիի նստավայրի տարածքից մի քանի տանկեր են դուրս եկել, որոնք կրակ են արձակել ապստամբների ուղղությամբ:
Դեռևս անհայտ է մնում Քադաֆիի գտնվելու վայրը: Միաժամանակ, գործակալության տվյալների համաձայն, կիրակի օրվա ընթացքում Քադաֆին երեք աուդիոձայնագրություն է հղել իր համախոհներին:
Միևնույն ժամանակ, Gazeta.ru-ն, հղում կատարելով Reuters գործակալությանը, գրում է, որ Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչը հայտարարել է Մուամար Քադաֆիի ձերբակալության մասին: