Home / Հայաստան / Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպանն այցելել է Ցեղասպանության թանգարան

Թուրքիայում Իսրայելի նախկին դեսպանն այցելել է Ցեղասպանության թանգարան

Օգոստոսի 22-23-ը Երևանում կայացել է հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը և Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Փինխաս Ավիվին։

ՀՀ ԱԳ նախարարության հաղորդմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաև մերձավորարևելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները։

Այսօր իսրայելյան պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ սբ. Էջմիածին և հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հետ, այնուհետև պատվիրակության անդամներն այցելել են Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան և թանգարան։

Նշենք, որ իսրայելական պատվիրակության ղեկավարը` Ավիվին, 2003-ից 2007 թվականներն զբաղեցրել է Թուրքիայում Իսրայելի դեսպանի պաշտոնը: