Home / Հայաստան / Խմբակային բռնաբարությունը iPhone-ով նկարահանած հայ երիտասարդների վճիռը կկայացնեն Լոնդոնում

Խմբակային բռնաբարությունը iPhone-ով նկարահանած հայ երիտասարդների վճիռը կկայացնեն Լոնդոնում

Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի Վուլիջի թագավորական դատարանը խմբակային բռնաբարության մեջ մեղադրվող 4 ռուսաստանցի երիտասարդների նկատմամբ վերջնական դատավճիռ կկայացնի: 4 երիտասարդներից երկուսը` 22-ամյա Նորայր Դավթյանը (լուսանկարում) և 19-ամյա Արմեն Սիմոնյանը, ազգությմաբ հայ են:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել  հունվարի 21-ին Լոնդոնի հեղինակավոր բուհերից մեկի ուսանողական երեկույթի ժամանակ: Մալայզիայից ժամանած 18-ամյա  ուսանողուհու երկուսուկես ժամ տևած բռնաբարությունը տղաները նկարահանել են iPhone-ով: Ինչպես վկայում են գործի նյութերը, հարձակումը կանխամտածված է եղել, քանի որ հանցագործները բռնաբարությունից մեկ օր առաջ  տեսանյութ են նկարահանել իրենց առաջիկա  մտադրությունների մասին:

Հարուստ ընտանիքների զավակներ հանդիսացող ռուսաստանցի երիտասարդները սովորում էին Bellerbys College հեղինակավոր  ուսումնական հաստատությունում, որի տարեկան վարձավճարը կազմում է 30 հազար ֆունտ:

Համաձայն հետաքննության վարկածի համաձայն, հունվարի 21-ին տղաների խումբը երեկույթի ժամանակ խմեցրել է աղջկան: Երբ նա կորցրել է ինքնատիրապետումը, նրա նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացվել:

Երիտասարդները չեն ընդունել իրենց մեղքը` հայտարարելով, որ զոհը ինքն է համաձայնել սեռական հարաբերություններ ունենալ իրենց հետ: Այնուամենայնիվ, երեքշաբթի նրանք մեղավոր են ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից:

Դատախազ Պիտեր Քլեմենտի խոսքով` հանցագործները հերթով բռնաբարել են զոհին, խրախուսել միմյանց գործողությունները և ծաղրական մեկնաբանություններ արել ողջ նկարահանման ժամանակ: Ինչպես պարզվել է տեսաձայնագրությունից, երիտասարդներն անգամ չեն իմացել իրենց զոհի անունը:

Հետաքննիչները չեն բացառում այն փաստը, որ այն խմիչքները, որով հանցագործները խմեցրել են աղջկան, ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ են պարունակել. սակայն այս փաստի համար ապացույցներ չկան: Տուժածի խոսքով` ալկոհոլ օգտագործելուց հետո, նա խիստ թուլություն և սրտխառնոց է զգացել: Դրանցի հետո նա քնել է, իսկ երբ ուշքի է եկել, մեղադրյալներից մեկն արդեն իր հետ սիրով էր զբաղվում: Նա ցանկացել է կանգնեցնել իրեն բռնաբարողին, սակայն ի վիճակի չի եղել շարժվել:

Արմեն Սիմոնյան

Երբ ամեն ինչ ավարտվել է, Դավթյանն ասել է զոհին, որ նա ոչ ոքի չպատմի տեղի ունեցածի մասին: Սակայն աղջիկը որոշել է դիմել ոստիկանություն:

Թեև Սիմոնյանը խորհուրդ է տվել Դավթյանին ջնջել տեսաձայնագրությունը iPhone-ից, նա, այդուհանդերձ, չի վերացրել հետքերը, ինչի արդյունքում տեսանյութը հայտնվել է հետաքննության տրամադրության տակ: Գործի առնչությամբ վերջնական վճիռը կկայացվի վաղը`օգոստոսի 24-ին. մեղադրյալները դրան են սպասում մեկուսարանում, հայտնում է Daily Mail-ը: