Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն «բացարձակ անհեթեթություն» է համարել լուրերն այն մասին, որ 2003 թվականին նա իշխանությունը փոխանցել Միխեիլ Սահակաշվիլիին հայկական լոբբի հետ պայմանավորվածության արդյունքում: «Դա, իհարկե, հիմարություն է»,- այսօր «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթի հետ զրույցում հայտարարել է Շևարդնաձեն:
Միաժամանակ, նա համաձայնել է այն գաղափարի հետ, որ այսօր Վրաստանի հանգստավայրերում թուրքերի և հայերի մեծ ներհոսք է նկատվում: «Ցավոք սրտի, այսօր մեր պետությունն անտեր է մնացել, և սատանաները նվաճել են կամ գրեթե նվաճել են որբ եկեղեցին»,- նշել է նախկին նախագահը:
Շևարդնաձեն նաև հայտարարել է, որ չի կարող հաստատել այն, որ Միխեիլ Սահակաշվիլիին հովանավորում է հայկական լոբբին: «Ես միայն մեկ բան կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ իմ համագործակցությունը կառուցված էր բացառապես իսկական ընկերության և բարիդրացիական հարաբերությունների վրա, և իմ անձնական ընկերներն էին Հեյդար Ալիևն ու Կարեն Դեմիրճյանը»,- ընդգծել է նա: