Բաշկիրիայի Հանրապետությունում սովորական հավն անսովոր հավկիթ է ածել, որի վրա պարզորոշ երևում են «Ալլահ» բառը կազմող արաբական տառեր:
Հավկիթները հավաքելիս տիրուհին հայտնաբերել է, որ դրանցից մեկի վրա արաբական տառեր կան: Ի դեպ այդ հավկիթը մյուսների պես հարթ չի եղել, այլ գոգավոր: Հազվագյուտ հավկիթը հայտնաբերած կինն այն տարել է շրջանային մզկիթի իմամի մոտ, ով հաստատել է, որ ձվի վրա իրոք արաբական տառեր են գրված, որոնք թարգմանվում են որպես «Ալլահ»: