Մոսկվայում ձերբակալվել է ադամանդների ապօրինի վաճառքով զբաղվող հայաստանցի առևտրականը:
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, հանցագործին հաջողվել է բերման ենթարկել առևտրային համալիրում տեղակայված «Գրավատուն, թանկարժեք մետաղների և քարերի գնում» անունը կրող «առևտրային կետի» միջոցով:
Կետը բացել են ոստիկանները, որոնցից մեկը գրավատան աշխատակցի տեսքով 132 ադամանդների ստուգիչ գնում է իրականացնել հայից, այնուհետև վաճառողին ոստիկանության աշխատակցի վկայականն է ներկայացրել և ձերբակալել:
Բոլոր քարերը փորձաքննության են ուղարկվել, որի արդյունքում պարզվել է, որ դրանք թանկարժեք են: Իսկ թանկարժեք քարերի մի մասն ավելի վաղ զարդերի մաս են կազմել: