Home / Հայաստան / Օրաթերթը դրդել է «Աստծո ձայն» եկեղեցուն «Էջմիածնին իմաստություն շնորհելու» աղոթքի կոչ անել

Օրաթերթը դրդել է «Աստծո ձայն» եկեղեցուն «Էջմիածնին իմաստություն շնորհելու» աղոթքի կոչ անել

«Աստծո ձայն» ավետարանական եկեղեցին հաղորդագրություն է տարածել, որում դիմել է բոլոր եկեղեցիներին, քույրերին ու եղբայրներին` հաղորդելով նրանց, որ «դժբախտությունը եկել է բոլորի տուն»:

Հաղորդագրության հեղինակը նշում է, որ «Հրապարակ» թերթն այսօր «բացահայտ է դարձրել Էջմիածնի պլանները», համաձայն որի, ստեղծելով և ֆինասական մեծ միջոցներ տրամադրելով «Չենք լռելու» երիտասարդական կազմակերպությանը, Էջմիածինը փորձում է ամբողջովին կոտրել մարդկանց հավատքն այլ եկեղեցիների հանդեպ:

«Մեզ բոլորիս ձեռնոց է նետվել, հակառակորդն ուժեղ է ու հզոր, և ջանք չի խնայելու այլադավաններին հասարակության աչքում թշնամի դարձնելու համար»,- գրում է հեղինակը:

«Աստծո ձայնը» հայտնում է, որ «օրհասական» պահին իրենց բոլորին` Հայաստանում գործող բոլոր եկեղեցիներին, պետք է միավորի «աղոթքն առ Աստված` իմաստություն շնորհելու Էջմիածնին և «Չենք լռելու»-ին` այլախոհության հարգման դժվարին հարցում»: