Նյու Յորքի Դաշնային վերաքննիչ դատարանը որոշել է նոր դատավճիռ կիրառել ծագումով հայ կալանավոր Արթուր Սողոմոնյանի նկատմամբ` 22 տարվա ազատազրկման դատապարտելով նրան:
Սողոմոնյանն ու նրա հինգ համախոհները 2009 թվականին ազատազրկման էին դատապարտվել Դաշնային Բյուրոյի աշխատակիցներին հակաօդային հրթիռներ և այլ տիպի զենքեր վաճառելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար:
ԱՄՆ վերաքննիչ դատարանը երեքշաբթի հայտարարել է, որ դատավորը սխալ հաշվարկներ է կատարել Սողոմոնյանի կողմից իրականացված հանցագործության մեղքի լրջությունը որոշելու գործում:
Գործակալությունը չի նշում, թե ավելի վաղ ինչ դատավճիռ էր կայացվել նրա նկատմամբ: