Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է անցկացնում Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) համակարգում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Այդ ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնց թվում ամենաաղմկոտը ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի թերացումներն են: Օրաթերթի աղբյուրի համաձայն, նրան կասկածում են 40 տոննա բենզինի յուրացման մեջ:
«Հրապարակը» նշում է, որ ստուգումներն ուղղված են ՃՈ պետ Մարգար Օհանյանի պաշտոնանկության համար հող նախապատրաստելուն, իսկ դրա հետևում կանգնած է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որ մտադիր է ամեն գնով հասնել իր ենթակայի պաշտոնաթողությանը: