Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դոնեցկի «Շախտյորը», հայտնվել է Չեմպիոնների Լիգայի ամենաթույլ խմբում:
Րոպեներ առաջ Մոնակոյում ավարտված «Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ «Շախտյորը» մրցելու է պորտուգալական «Պորտուի», Ռուսաստանի «Զենիթի» և Կիպրոսի ԱՊՈԵԼ-ի հետ:
«Շախտյորին», փաստորեն, բաժին չհասավ և ոչ մի գերակումբ: Մասնագետների գնահատմամբ Մխիթարյանի թիմի հիմնական մրցակիցը կլինի ՈՒԵՖԱ-ի գավաթի գործող չեմպիոն «Պորտուն», որը վաճառել է իր առաջատար հարձակվող Ռադամել Ֆալկաոյին:
Հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի «Այաքսը» ընդհակառակը հայտնվել է շատ ուժեղ խմբում՝ Լիոնի «Օլիմպիկի», Մադրիդի «Ռեալի» և Զագրեբի «Դինամոյի» հետ:
Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնը՝ «Բարսելոնան», հանդիպելու է իտալական «Միլանի», Բելառուսի ԲԱՏԵ-ի և Չեխիայի «Վիկտորիայի» հետ: Առաջին հայացքից այս խմբում հաջորդ փուլ դուրս գալու համար լուրջ պայքար չպետք է ծավալվի. ակնհայտ ֆավորիտներն են «Բարսան» և «Միլանը»:
A խումբ
Բավարիա (Գերմանիա)
Վիլյառեալ (Իսպանիա)
Մանչեսթեր Սիթի (Անգլիա)
Նապոլի (Իտալիա)
B Խումբ
Ինտեր (Իտալիա)
ԲԿՄԱ (Ռուսաստան)
Լիլ (Ֆրանսիա)
Տրաբզոնսպոր (Թուրքիա)
C խումբ
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա)
Բենֆիկա (Պորտուգալիա)
Բազել (Շվեյցարիա)
Օցելուլ (Ռումինիա)
D Խումբ
Ռեալ (Իսպանիա)
Օլիմպիկ Լիոն (Ֆրանսիա)
Այաքս (Հոլանդիա)
Դինամո Զագրեբ (Խորվաթիա)
E խումբ
Չելսի (Անգլիա)
Վալենսիա (Իսպանիա)
Բայեր (Գերմանիա)
Գենկ (Բելգիա)
F խումբ
Արսենալ (Անգլիա)
Օլիմպիկ Մարսել (Ֆրանսիա)
Օլիմպիակոս (Հունաստան)
Բորուսիա (Գերմանիա)
G խումբ
Պորտու (Պորտուգալիա)
Շախտյոր (Ուկրաինա)
Զենիթ (Ռուսաստան)
ԱՊՈԵԼ (Կիպրոս)
H խումբ
Բարսելոնա (Իսպանիա)
Միլան (Իտալիա)
ԲԱՏԵ (Բելառուս)
Վիկտորիա (Չեխիա)