Home / Հայաստան / Հայաստանում կաթնամթերքը թանկացավ

Հայաստանում կաթնամթերքը թանկացավ

«Անի» ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի տեսականին թանկացել է, քանի որ ֆերմերներից գնվող կաթի 1 լիտրի գինը բարձրացել է 20 դրամով: «Անիի» արտադրանքի գնի բարձրացումն Epress.am-ի հետ զրույցում այսպես է բացատրել ընկերության արտադրության պետ Տիգրան Շալջյանը:

«Մեզ մոտ մածունի գինն է թանկացել` 20 դրամով, իսկ մնացած տեսականու գինը չի բարձրացել, քանի որ, օրինակ, թթվասերի համար օգտագործվում է կաթից քամված սերը, սրանով գինը փակվում է»,- ասել է Շալջյանը:

«Աշտարակ կաթ» ընկերության մարքեթինգի բաժնի պետ Նարինե Կոտիկյանը մեզ հետ զրույցում նույնպես հաստատել է գների բարձրացման փաստը:

«Թթվասերի և մածունի գները բարձրացել են 20-ական դրամով, իսկ կաթնաշոռի գինը` 30 դրամով, ինչը պայմանավորված է մթերովող կաթի գնի բարձրացման հետ: Մենք, վնասներ կրելով, փորձել ենք հնարավորինս քիչ բարձրացնել գները և անել այնպես, որ գնի ավելացումը ազդի հնարավորինս քիչ ապրանքատեսակների վրա»,- մեկնաբանել է Կոտիկյանը: