Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ռազմական ուժերը ուրբաթ ռմբակոծել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանը, հաղորդում է «Ալ-Արաբիան»:
Ռմբակոծման ընթացքում վնասվել է ինքնաթիռներից մեկը: Այս պահին օդանավակայանի մոտ փոխհրաձգություն է ընթանում ապստամբների և Քադաֆիի կողմնակիցների միջև: Շաբաթվա սկզբին Լիբիայի ապստամբները մայրաքաղաքը գրավելիս իրենց վերահսկողության տակ էին վերցրել նաև օդանավակայանը:
Մուամար Քադաֆիի դեմ ընթացող զինված պայքարը շարունակվում է ավելի քան կես տարի: Ներկայումս ապստամբները, իրենց խոսքով, վերահսկում են երկրի մոտ 95 տոկոսը: Շաբաթվա սկզբին ապստամբները գրավել էին մայրաքաղաք Տրիպոլին:
Քադաֆիի ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ Ազգային անցումային խորհուրդը 1,7 միլիոն դոլար գլխագին է խոստացել Քադաֆիին սպանողին կամ ձերբակալողին: