Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 2-ին) և Սլովակիայի (սեպտեմբերի 6-ին) թիմերի հետ:
Ազգային ընտրանին օգոստոսի 29-ից 31-ը եռօրյա ուսմնամարզական հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Նշենք, որ Վարդան Մինասյանը թիմի կազմ է հրավիրել մեկ ֆուտբոլիստի, ով երբեք Հայաստանի հավաքականներում հանդես չի եկել: Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ուրալից» ազգային ընտրանի է հրավիրվել 27-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը (լուսանկարում):
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Միկա»
Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Դենիս Թումասյան, «Ուրալ»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դ. Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Բանանց»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Մասիս Ոսկանյան, «Ռոզելար», Բելգիա
Զավեն Բադոյան, «Իմպուլս»
Հարձակվողներ
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան