Home / Հայաստան / Բեյոնսեն հայտարարել է իր հղիության մասին բեմից

Բեյոնսեն հայտարարել է իր հղիության մասին բեմից

29-ամյա երգչուհի Բեյոնսեն MTV Video Music Award մրցանակաբաշխությանն իր ելույթից հետո հանդիսատեսին ցույց է տվել իր կլորիկ փորը` հաստատելով իր հղիության մասին բազմաթիվ խոսակցությունները:

Երաժշտական հեռուստաալիքի գլխավոր մրցանակի է արժանացել 26-ամյա երգչուհի Քեթի Փերին` «Fireworks» երգի համար:

Այդ մրցանակի համար էին պայքարում բրիտանացի երգչուհի Ադելը, ամերիկյան Beastie Boys հիփ-հոփ խումբը, ամերիկացի երգիչ, երաժիշտ Բրունո Մարսը և Թայլեր «Creator»-ը, ով դարձավ տարվա հայտնությունը:

Հեղինակավոր մրցույթի հաղթողներն էին նաև երգչուհի Բրիթնի Սփիրսը և ամերիկյան Foo Fighters ռոք-խումբը: