Բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը կիրակի տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, բժիշկները խորհուրդ են տվել Ջոնսին չեղյալ հայտարարել Մոնտե Կառլոյում ծրագրված համերգը ուժեղ ջրազրկման պատճառով:
Թոմ Ջոնսի պաշտոնական կայքը հերքել է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, թե երգչի մոտ սրտի հետ կապված խնդիրներ կան:
Հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են AFP-ին, որ երգիչը լքել է հիվանդանոցը, երբ նրա վիճակը «այլևս մտահոգություններ չէր առաջացնում»: