Շվեդիայում բնակվող տղամարդկանց և կանանց շրջանում բժշկի մասնագիտությունն ամենասեքսուալն է համարվում, պնդում են համապատասխան հարցում անցկացրած E-kontakt.se կայքի փորձագետները:
Տղամարդկանց մոտ երկրորդ տեղում են բուժքույրերը, իսկ կանայք նախընտրում են խոհարարներին: Ուսուցիչները երկու սեռերի դեպքում էլ երրորդ հորիզոնականում են:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ առավել սեքսուալ են համարում այն մասնագիտությունների տեր մարդկանց, որոնք հոգ են տանում ուրիշների մասին, հայտնում է Euromag-ը:
Շվեդիայի ամենասեքսուալ մասնագիտություններն են`
Տղամարդկանց շրջանում`
1.բժիշկ
2.բուժքույր
3.ուսուցիչ
4.մոդելավորող
5.խոհարար
6.լրագրող
7.գլխավոր տնօրեն
8.ուղեկցորդուհի
9.հոգեբան
Կանանց շրջանում
1.բժիշկ
2.խոհարար
3.ուսուցիչ
4.հրշեջ
5.մոդելավորող
6.ոստիկան
7.լրագրող
8.հոգեբան
9.գլխավոր տնօրեն