Մուամար Քադաֆիի աղջիկը` 19-ամյա Նիսրինը, ձերբակալվել է ապստամբների կողմից Տրիպոլիի նվաճման ընթացքում: Այժմ նա կալանքի տակ է գտնվում Մատիգա ռազմական հոսպիտալում:
Նիսրինը խոստովանել է, որ կռիվների վերջին օրերին ինքը 11 ապստամբի է գնդակահարել: Քադաֆիի աղջիկն ասել է. «Նրանք մեկական մարդ էին մտցնում սենյակ, և ես պետք է կրակեի: Սկզբում ես փորձում էի չնայել, սխալ ուղղությամբ կրակել, սակայն զինվորներն ինձ ասացին, որ եթե ես չսպանեմ նրանց, ապա նրանք ինձ կսպանեն»:
Նիսրինը պատմել է, որ Քադաֆիի բանակ մտնել նրան ստիպել է մայրը` Ֆատմա էլ-Դերբին, որը Քադաֆիի կուսակցության կանանց կազմակերպության ղեկավարն էր: Էլ-Դերբին և Քադաֆին ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ:
Նիսրինը պնդում է, որ իրեն բռնաբարել է Տրիպոլիի էլիտար ռազմական խմբի հրամանատար Մանսուր Դաուն: Այդ պահակախումբն անձամբ է պաշտպանում Քադաֆիին: Աղջկան բռնաբարողի ձեռքն է տվել անձամբ մայրը`Ֆատմա էլ-Դերբին: