Լիբիացի ապստամբների ռազմական ուժերի ներկայացուցիչ Ահմեդ Բանին հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի բանտերից վերջին օրերին 10 հազար մարդ է ազատ արձակվել, հայտնում է Associated Press-ը:
Նիևնույն ժամանակ, Բանին ընդունել է, որ նախորդ իշխանությունների կողմից ձերբակալված մոտ 50 հազար մարդիկ փաստացիորեն անհետ կորած են համարվում, նրանց մասին տեղեկություններ չկան: Ապստամբները չեն բացառում, որ այդ մարդկանցից շատերն այլևս կենդանի չեն:
Ավելի վաղ BBC News-ի եթերում ցուցադրվել էին կադրեր, որոնք վկայում էին բազմաթիվ մարդկանց հրկիզման մասին: Ենթադրվում է, որ Քադաֆիին հավատարիմ նահանջող զորքերին գնդակահարել և այրել են:
Դիակներ են գտնվել նաև Տրիպոլիի այլ ռազմական և իշխանական օբյեկտներում: Զանգվածային սպանությունների համար դեռ ոչ մեկի դեմ մեղադրանք չի ներկայացվել, սակայն ապստամբները համոզված են, որ ձերբակալվածների հետ «հարցերը լուծում էին» Քադաֆիի կամ նրա որդիներից որևէ մեկի հրամանով:
Լիբիայում պատերազմը դեռ չի ավարտվել. ընդդիմադիրների ստորաբաժանումները պատրաստվում են ներխուժել Սիրտ քաղաք` իշխանամետ ուժերի վերջին խոշոր հանգրվանը: