Փոթորիկների կանխորոշման ԱՄՆ ազգային կենտրոնը հայտարարել է այն մասին, որ «Այրինն» այլևս չի սպառնում երկրի արևելյան ափերին, հաղորդում է Associated Press-ը:
Նախազգուշացումը շարունակում է պահպանվել միայն կանադական երկու շրջանների` Նյու Բրանսուիկի և Նոր Շոտլանդիայի համար:
Նշվում է, որ այն ժամանակ, երբ «Այրին» փոթորիկը հասել է Կանադայի ափերին, քամու ուժգնությունը չի գերազանցել ժամում 80 կմ-ը:
Վերջին տեղեկությունների համաձայն, հիմնականում արևելյան ափերին մոլեգնած «Այրին» փոթորիկը առնվազն 21 մարդու մահվան պատճառ է դարձել:
Բնական աղետի հետևանքով առաջացած նյութական վնասը 7 միլիոն դոլար է գնահատվում: Ավելի քան 4 միլիոն շենքեր մնացել են առանց էլեկտրականության: Միայն Նյու Յորքից իշխանությունները 370 հազար մարդ են տարհանել: