Home / Հայաստան / Ժիրինովսկին մտադիր է նախագահ դառնալ և երկրորդ փուլ է ակնկալում

Ժիրինովսկին մտադիր է նախագահ դառնալ և երկրորդ փուլ է ակնկալում

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ կմասնակցի 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ես 4 անգամ մասնակցել եմ ընտրություններին և պատրաստ եմ կրկին մասնակցել»,-ասել է նա:

Ժիրինովսկին կարծիք է հայտնել, որ իր հետ միասին ընտրություններին մասնակցելու են նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևը և վարչապետ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Gazeta.ru-ն:

«Դատելով հասարակության և պետության մեջ ունեցած նրանց դիրքից` հարցազրույցներից, իրենց աշխատանքային գործունեությունից և աշխատանքային գրաֆիկից` նրանք երկուսն էլ պատրաստ են և մտադիր են ընտրություններին մասնակցել»,- ասել է Ժիրինովսկին:

«Երկրորդ փուլ կլինի: Կարծում եմ` ամենահետաքրքիրը երկրորդ փուլում է տեղի ունենալու»,- կանխորոշում է Ժիրինովսկին: