«Այրին» տրոպիկական փոթորիկի զոհ է դարձել առնվազն 52 մարդ, որոնցից 44-ը` ԱՄՆ-ում:
Աղետի հետևանքով մահացածներ կան ամերիկյան 13 նահանգներում, այդ թվում` Նյու Յորքում (9 զոհ), Նյու Ջերսիում (6 զոհ) և Հյուսիսային Կարոլինայում (6 զոհ): Եվս 8 մարդ զոհվել է Կարիբյան շրջանում, մասնավորապես, Դոմինիկյան հանրապետությունում, Հայիթիում և Պուերտո-Ռիկոյում:
Նախնական տվյալներով` տարերային աղետից կրած վնասը կարող է հասնել մինչև 10 միլիարդ դոլարի: Փոթորիկի հետևանքները վերացնել դեռևս չի հաջողվում: Վերմոնտում փակ են 260 մայրուղիներ և մոտ 30 կամուրջներ: Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Վերմոնտի որոշ բնակավայրեր ջրհեղեղների պատճառով կղզիացված վիճակում են հայտնվել, բնակչությանը առաջին անհրաժեշտության մթերքներ մատակարարում են ուղղաթիռների միջոցով: