«Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերակատար Անժելա Սարգսյանին հեռացրել են սերիալի նկարահանումներից, քանի որ նրա մերկ լուսանկարները հայտնվել էին համացանցում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը տեղեկացնում է, որ սերիալի սցենարի հեղինակն օգտագործել է նախկին դերասանուհու շուրջ խոսակցությունները և գրեթե նույն պատմությունը ներկայացրել է վերջին սերիաներից մեկում: Ինչպես և կյանքւոմ, նրա գործընկերուհիները սերիալում քննարկում են կատարվածը, քարկոծում նրան:
«Հրապարակը» գրում է, որ Անժելայի հեռանալը հեռուստաընկերությունը որոշել է բացատրել նրա առողջական խնդիրներով և լուրեր է տարածում, թե իբր դերասանուհին մինչ տվյալ պատմությունը հրաժարվել էր ներկայանալ աշխատանքի, և իրենք ստիպված են եղել նրան փոխարինել ուրիշով:
Նշենք, որ համաձայն մամուլի տեղեկությունների, Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տեղադրվել են նրա «Օդնոկլասնիկի»-ի էջում, ապա ջնջվել և դա արել է նրա նախկին ընկերը, ով որոշել է պատժել ընկերուհուն:
Լուսանկարը` kamoblog.com, արված է IQ ամսագրի կողմից: