Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայքում ծննդաբերող կնոջը դիմեդրոլ են սրսկել ու ուղարկել տուն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայքում ծննդաբերող կնոջը դիմեդրոլ են սրսկել ու ուղարկել տուն

Երկու օր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգ է ստացել Վայք քաղաքի բնակիչներից` քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում տիրող իրավիճակի մասին: Ակտիվիստները մեկնել են ահազանգի հետքերով:

Ներկայացվող դեպքը պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ, սակայն, ինչպես պարզվել է, միակը չէ այդ շարքից: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ և սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Թե ինչ է պատահում հետո` տեսանյութում պատմում են կնոջ հարազատները` Ավետիք Իխպիարյանը և Ծովինար Խաչատրյանը: