ԱՄՆ-ի պատմության ընթացքում առաջին անգամ Հյուսթոն քաղաքի Turquoise Center թաղամասի փողոցներից մեկը «Ադրբեջան» անունը կկրի: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Փողոցն այդպես է կոչվել ադրբեջանաամերիկյան մշակութային դաշինքի նախաձեռնությամբ և Turquoise America-ի, ինչպես նաև Եվրասիայի խորհրդի աջակցությամբ:
Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները նշում են, որ իրենք կշարունակեն ԱՄՆ-ում Ադրբեջանի ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը: