2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար Ադրբեջանն իր թեկնածությունն է առաջադրել, Trend-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն:
Նրա խոսքով` Բաքվի թեկնածությունը պաշտոնապես ներկայացվել է Միջազգային օլիմպիական կոմիտե: «Մոտ օրերս Միջազգային կոմիտեն պաշտոնապես կհայտարարի այն երկրների անունները, որոնց թեկնածությունն առաջադրված է 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար»,- ասել է Հուսեյնովը:
2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման համար իրենց թեկնածությունն են առաջադրել Մադրիդը, Հռոմը, Տոկիոն, Ստամբուլը, ինչպես նաև Քաթարի մայրաքաղաք Դոխան: