հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղն ու Մերձդնեստրը «փոխադարձ հետաքրքրություններ» ունեն

Ղարաբաղն ու Մերձդնեստրը «փոխադարձ հետաքրքրություններ» ունեն

Օգոստոսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Յաստրեբչակի գլխավորած` ՄՄՀ պատվիրակությանը, որը ժամանել է մասնակցելու ԼՂՀ հռչակման 20-ամյակի տոնակատարությանը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրույցի մասնակիցներն անդրադարձել են իրենց երկրներում առկա հասարակական-քաղաքական գործընթացներին, ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման հեռանկարներին և այլ հարցերի:  Երկու կողմերն էլ հավաստել են իրենց հավատարմությունը հիմնախնդիրների խաղաղ լուծմանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` քննարկվել են նաև երկու հանրապետությունների միջև հետագա համագործակցության հարցեր: