«Ինչո՞ւ արցախցիները չեն գնում Արցախ» անհեթեթ հարցն այսօր չէր հնչի, եթե չլիներ Արցախի ազատագրության հռչակումը և եթե 90-ականներին չլիներ ազգային ազատագրական պայքարում տարած հաղթանակը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, շնորհավորելով Արցախի ազատագրամն տոնը, այս մաիսն ասել է ԼՂՀ Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Ես իրապես շնորհավորում եմ առաջադեմ հայությանը. եթե չլիներ այդ հչակումը և եթե չկարողանայինք ազգային ազատագրական պայքարում հաղթել, մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության վիճակը: Բոլորը պետք է հասկանան, որ մենք պայքարել ենք միացյալ Հայաստանի համար», – ասել է նա:
Ալավերդյանն անընդունելի է գնահատել Հայաստանի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ միջազգային ասպարեզում, և ասել է, որ Արցախի հիմնախնդիրը Հայաստանի կողմից ներկայացվում է խեղաթյուրված:
Նա քննադատել է Մադրիդյան սկզբունքերը, որոնք ընկած են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների հիմքում, և լրագրողներին խնդրել իր անունից դրանք կոչել «երևանյան անսկզբունքայնություն»:
«Առաջինը, որովհետև Արցախի համար ինքնորոշումը առաջնային քայլ չէ, հակառակը, ինքը թույլ չի տվել, որ Ադրբեջանն արդեն արցախահայության կողմից ձեռք բերված ինքնորոշման իրավունքը ոտնահարի: Երբ մենք ասում են ինքնորոշման իրավունք, հասկանում ենք, որ Արցախն ուզում է ինքնորոշվի այսօրվա ադրբեջանական հանրապետության տարածքում»,- ասել է պատգամավորը:
ԱԺ պատգամավորը հայտարարել է, որ Արցախի ԱԺ ներկայացուցիչների հետ Հայաստան–Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում քննարկվող մի փաստաթղթում գրված է, որ Արցախը ստիպված է եղել վերահսկողության տակ վերցնել, այսպես կոչված, բուֆերային զոնաները (նկատի ունի ազատագրված տարածքները – խմբ.)։
«Դա անընդունելի է, սարսափելի է. դրանք արցախապատկան հողեր են։ Ավելին, կան նաև այնպիսի տարածքներ, որոնք նույնպես արցախապատկան են, բայց օկուպացված են»,- ասել է նա: