Հայաստանի անկախության հռչակումը հիմնված էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացման հռչակագրի հիման վրա, «հիմնական փաստաթուղթը միացումն էր»: Այս մաասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնն «իրականում պետք է լիներ մեր միացման տոնը»:
Խզմալյանին զարմացնում է, թե ինչպես կարելի ուրախանալ «Հայաստանի մարզերից մեկի անկախացման վերաբերյալ»:
«Մենք մի՞թե չենք հասկանում, որ սա մեզ բաժանելու, տրոհելու և իրար դեմ հանելու պարզ միջոց է»,- հավելել է նա: