Պաշտոնանկ արված Մուամար Քադաֆիի կառավարության ղեկավար Բաղդադի Ալի ալ Մահմուդին անցել է ապստամբների կողմը:
Արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ զրույցում ալ Մահմուդին հայտարարել է, որ ինքը հարթեցրել է ապստամբների կառավարության`Ազգային անցումային խորհրդի հետ իր հարաբերությունները: Միաժամանակ նախկին վարչապետը ընդգծել է, որ ինքը գտնվում է Լիբիայի տարածքում, հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ ալ Մահմուդին փախել է Թունիս:
Քադաֆիի օրոք պաշտոնապես Լիբիայի ղեկավարը համարվող ալ Մահմուդին բազմիցս հանդես է եկել երկրում տիրող իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություններով: Դեռևս մայիսին նա առաջարկել էր երկու կողմերին անմիջապես հրադադար հայտարարել և սկսել նոր սահմանադրության նախագծի ստեղծումը: