Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.30-ին ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառից բերման են ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի 2 ուղևորների, որոնցից մեկը ժամանման սրահից դուրս գալուց հետո, ալկոհոլի ազդեցության տակ, ավտոկանգառում հայհոյել է, իսկ մյուսը նրան կարգի հրավիրելու նպատակով մի քանի անգամ բռունցքով հարվածել է գլխին` պատճառելով վնասվածք, հայտնում են ոստիկանությունից: