Վրաստանի Բորժոմի լեռնային քարայրներում հնագետները սենսացիոն գտածո են հայտնաբերել` 25 հազար տարեկան հսկայական հասակ ունեցող մարդկանց ոսկորներ: Գիտնականները վստահ են. որ հսկա մարդկանց հասակը կարող էր կազմել 2,5-3 մետր:
Ակադեմիկոս Աբիսողոմ Վեկուան կարծում է, որ գտածոն սենսացիոն կարող է լինել, քանի որ գիտական շրջաններում վաղուց քննարկվում է տասնյակ հազարավոր տարիներ առաջ Եվրասիան բնակեցրած հսկաների հետ կապված թեման:
«Ուշադրություն դարձրեք ազդրոսկրին, այն տարբերվում է ժամանակակից մարդու ոսկորից իր մեծությամբ և հաստությամբ: Գանգուղեղը նույնպես զգալիորեն ավելի մեծ է»,- նշում է Վեկուան:
«Այս մարդիկ ապրում և զարգանում էին մնացյալ ողջ քաղաքակրթությունից մեկուսացած, հետևաբար և տարբերվում էին մնացածից իրենց հասակով»,-պարզաբանել է ակադեմիկոսը: «Գիտական գրականության մեջ նրանք հիշատակվում են որպես հսկաներ, սակայն փասթաթղթային ապացույցներ չկային: Սա կարող է սենսացիոն բացահայտում լինել»,- հավելել է նա: