Ոստիկանությունը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տեղադրել համացանցում: 25-ամյա երիտասարդը, Անժելա Սարգսյանի զուգընկերն է եղել: 1-ին վարչության 3-րդ բաժինը տեսանյութի վերծանումից պարզել է նրա ինքնությունն ու հրավիրել բաժին:
Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է կադրերը տեղադրել համացանցում, որպեսզի «պատռի Անժելայի կեղծ դիմակը»: Իրեն նման խորհուրդ տվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի Անժելայի խաղընկերուհիներից մեկը: Այս պահին կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Համաձայն մամուլի տեղեկությունների` Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարները տեղադրվել են նրա «Օդնոկլասնիկի»-ի էջում, ապա ջնջվել, և դա արել է նրա նախկին ընկերը, ով որոշել է պատժել ընկերուհուն: Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ Անժելա Սարգսյանին հեռացրել են աշխատանքից, սակայն «Առաջին լրատվականի» հետ զրույցում դերասանուհին հերքել է այդ լուրերը:
««Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը ինձ աշխատանքից չի հեռացրել: Տնօրինությունն անձամբ ինձ կանչել է և ասել, որ ես աշխատանքից հեռացված չեմ: Իսկ ով չի ցանկանում ինձ հետ խաղալ՝ առաջարկել են դիմումներ գրել և դնել սեղանին: «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը գիտի, թե իրականում ինչ է կատարվում, և քանի որ հասուն գիտակից մարդիկ են, հասկանում են, որ այստեղ ոչ մի բանում իմ մեղավորությունը չկա», – ասել է Սարգսյանը:
Դերասանուհին պատմել է, որ սկզբում ցանկացել է լքել Հայաստանը, քանի տեղի ունեցածն իր համար շատ դժվար հարված էր:
«Նամանավանդ Հայաստանի պայմաններում, երբ կնոջ իրավունքները ընդհանրապես պաշտպանված չեն: Շատ երկար ժամանակ մտածելուց հետո հասկացա, որ եթե գնամ, ուրեմն ես այդ մարդն եմ ու մեղավոր եմ: Դրա համար ես ամեն ինչ արել եմ ու ամեն ինչ անելու եմ, որպեսզի ամբողջ ճշմարտությունը հետագայում բոլորը իմանան, և մեղավորը պատասխան տա: Հատկապես այն դեպքում, երբ ոչ ոք բարոյական իարավունք չունի մարդու անձնական կյանքի մեջ խցկվի և այդ ամենը ջրի երես հանի: Շատ-շատ նման դեպքեր են եղել, որ ծածկադմփոցով են ավարտվել կամ թողել Հայաստանից գնացել են, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք: Ես խաղալու եմ, բոլորին ապացուցելու եմ, որ ուժեղ եմ, և որ անձնականը երբեք կապ չունի աշխատանքի հետ: Եվ վերջում ավելացնեմ, որ եթե մեկը նկատում է մյուսի աչքի շյուղը, ուրեմն ուզում է քողարկել իր աչքի գերանը»,- պատմել է Անժելա Սարգսյանը: