Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածում վերամբարձ կռունկ է շրջվել:
Սեպտեմբերի 3-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածի Գյուրջյան փողոցում գտնվող շինհրապարակում կռունկի սլաքն ընկել է, ինչի հետևանքով բանվորներ՝ 32-ամյա Սամվել Եփրեմյանը և 37-ամյա Արայիկ Գասպարյանը, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ճանապարհին Գասպարյանը մահացել է, իսկ Եփրեմյանը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հաղորդում են ոստիկանությունից, դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: