Երգչուհի Զեմֆիրայի նոր ալբոմը նրա վերջին խոշոր աշխատանքը կլինի: Երգչուհին նաև չի նկարահանի տեսահոլովակներ: Այս մասին Զեմֆիրան հայտնել է իր կայքում ընթացող առցանց կոնֆերանսի ժամանակ:
«Սա իմ վերջին խոշոր ալբոմն է: Հետագայում, եթե անգամ ինչ-որ երգեր թողարկեմ, ապա դա կլինի մինի-ալբոմի ձևաչափով: Եվ ես չեմ խելագարվի ամեն փուլը վերահսկել փորձելով, դադարներն էլ այդքան երկար չեն լինի, և դրամատիկ առումով արտահայտվելու ավելի շատ հնարավորություն կլինի: Իսկ ամենակարևորը`ժամանակ: Այն իր կանոններն է թելադրում: Այժմ այն այնպիսին է, որ ձայնասկավառակները քչերին են հետաքրքրում, մարդիկ իրենց հեռախոս-այփոդներում մեկ երկու երգ են ներբեռնում և առաջ են շարժվում: Ես նույն կերպ եմ վարվում: Այդ իսկ պատճառով, սա իմ վերջին մեծ աշխատանքն է, և ես ուզում եմ մի լավ տժժամ»,-հայտարարել է երգչուհին:
Նա նաև հրաժարվում է տեսահոլովակ նկարահանելուց:
«Վերջ տեսահոլովակներին: Այսուհետ միայն համերգների համար է վիդեո նկարահանվելու»,-ասել է Զեմֆիրան: