Home / Հայաստան / Հիշողության կորստից տառապող Ֆրանսիայի նախկին նախագահին կարող են դատել այսօր

Հիշողության կորստից տառապող Ֆրանսիայի նախկին նախագահին կարող են դատել այսօր

Փարիզում մեկնարկում են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի գործով դատական լսումները: Վերջինս մեղադրվում է Փարիզի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ իր կուսակցության ապօրինի ֆինանսավորման մեջ:

 

Դատարանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հետաձգել լսումները, քանի որ 78-ամյա Ժակ Շիրակը տառապում է հիշողության կորստից: Նախկին նախագահը, ով հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները, փարիզյան դատարան է դիմել իր շահերը փաստաբանների միջոցով պաշտպանելու իրավունք ստանալու խնդրանքով:

 

Եթե դատական նիստը կայանա, այն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Շիրակի բացակայությամբ:

 

Եթե նրա մեղքն ամբողջությամբ  ապացուցվի, 78-ամյա նախկին նախագահը կարող է 10 տարվա ազատազրկման ենթարկվել` միաժամանակ 150 հազար եվրո տուգանք վճարելով:

 

Դատախազների կարծիքով` Շիրակը «մութ գործարքներ» էր իրականացնում` աշխատավարձ վճարելով գոյություն չունեցող աշխատակիցներին: Հայցի մեջ առկա են 7 կեղծ աշխատատեղերի մասին ապացույցներ: Փաստորեն, Ելիսեյան պալատը մեղադրում է նախկին նախագահին դրամաշորթության և վստահության չարաշահման մեջ: