Սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանում անչափահաս աղջկա են բռնաբարել` 1994թ. ծնված Լ.Ն.-ին, գրում է hetq.am կայքը:
«Հետքի» նախնական տեղեկություններով՝ 17-ամյա աղջկան բռնաբարել է երեք 17-ամյա երիտասարդ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրել են, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 138` բռնաբարության հոդվածով, սակայն ձերբակալվածներ կամ կալանավորվածներ չկան: Այս պահին ընթանում է նախաքննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: