Սարատով քաղաքի Օկտյաբրսկ թաղամասում տրավմատիկ զենքից կրակ է արձակվել 27-ամյա երիտասարդի ուղղությամբ, հայտնում է Saratovnews-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը: Saratovnews-ի տեղեկությունների համաձայն, տուժածը ծագումով հայ է եղել: Տարբեր աստիճանի բարդության վնասվածքներով նրան հասցրել են հիվանդանոց: