Home / Հայաստան / «Մենակ Հայաստանում ա կանացի մերկությունը քննադատվում». Անժելային աջակցում են Facebook-ում

«Մենակ Հայաստանում ա կանացի մերկությունը քննադատվում». Անժելային աջակցում են Facebook-ում

Facebook սոցիալական կայքում դերասանուհի Անժելա Սարգսյանին, ում մերկ լուսանկարները համացանցում տեղադրել էր իր նախկին զուգընկեր Կարեն Արայանը, աջակցող խումբ է ստեղծվել, որին արդեն իսկ միացել է 500 մարդ:

Խմբում ակտիվ քննարկում են դերասանուհու շուրջ ծավալված սկանդալային պատմությունը: Ոմանք շարունակում են քննադատել Սարգսյանին, մի մասն էլ նրա պաշտպանի դերում է հանդես գալիս:

Օգտատերերից մեկը`Andranik Mnatsakanyan-ը, գրում է. «Ի՞նչ եք խորացել մարդու կյանքի մեջ, աղանդավոր ա, էս ա էն ա, սաղ մեր երկիրը մասոնների կողմից ա կառավարվում, բարձրաստիճան պաշտոնյան նիստի ժամանակ ինտերնետով եսիմ ինչեր ա նայում ու իրան տալիս են տեխնոպարկի տնօրեն…հերիք ա էլի…ասիական մտածելակերպը թողեք մի կողմ ու մարդու անձնական կյանքը պետք չի դարձնել հանրային քննարկման թեմա»:

Մարիամ Մադոյան օգտատեր հորդորում է քննադատողներին հշել, որ «վաղուց 50 տիվը չէ, ԽՍՀՄ-ը փլուզվել է, իսկ Ստալինն ու Լենինն էլ դժոխքում սատանայի հետ կայֆեր են անում»:

«Ճիշտն ասած ոչ սերիալից եմ տեղյակ, ոչ դերասաններից, բայց մի բան հաստատ գիտեմ, որ շոու բիզնեսում դերասանի տաղանդն են գնահատում, ոչ թե անձնական կյանքը: Հետաքրքիր ա բայց, վսյո տակի մենակ Հայաստանում ա կանացի մերկությունը քննադատվում», – գրում է Մադոյանը: