Այսօր Ադրբեջանում ինքնասպան է եղել հերթական անչափահաս երեխան. Ամիր գյուղի բնակիչ, 13-ամյա Ազեր Խաղվերդիևը կախվել է տան հարակից այգու ծառերից մեկից: Ինքնասպանության պատճառները հայտնի չեն, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Նշենք, որ երեկ Ադրբեջանի Մաշտագա ավանում ինքնասպանություն էր գործել 7-ամյա մի երեխա: